ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունեց

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունեց
16.04.2015 | 12:24

Եվրախորհրդարանը լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներից հետո հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։ Բանաձևը, որ ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ, առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1,5 մլն հայերի ցեղասպանությունը:
Բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել 2005-ի սեպտեմբերի 28-ին: 1987 թվականի հունիսի 18-ին ընդունած բանաձևում նշվում է, թե Եվրոպական խորհրդարանը կարծում է, որ 1915-1917-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես սահմանվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948-ի դեկտեմբերի 9-ին ընդունած Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում:

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ